Վրաստանն ավելացրել է գինու արտահանումը դեպի Ռուսաստան
Ռուսաստանը դարձել է 2016 թվականին վրացական գինու հիմնական գնորդը: Միայն այս տարի Ռուսաստանն ընդունել է 2,5 մլն շիշ սպիտակ, կարմիր և փրփրուն գինի: Այս մասին գրում է Rg.ru-ն՝ հղում անելով Վրաստանի գյուղատնտեսության նախարարությանը:
Մեկ տարվա ընթացքում արտահանումը դեպի Ռուսաստան աճել է 154 տոկոսով:
Ինչ վերաբերում է մյուս երկրներին, ապա Ուկրաինա է ուղարկվել գրեթե 800 հազար շիշ գինի, իսկ Ղազախստան 337 հազար, Լեհաստան 322 հազար, Չինաստան՝ 219 հազար:
Ընդհանուր առմամբ, վրացական գինու, կոնյակի և բրենդիի արտահանումից ստացված գումարը կազմել է 20 մլն ամերիկյան դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները