Ինչպիսի տեսք կունենային սուպերհեոսրները, եթե նրանք ծնված լինեին 16-րդ դարում
Ֆրանսիացի նկարիչ Սաշա Գոլդբերգը իր նոր ցուցահանդեսում ներկայացրել է, թե ինչպիսի տեսք կունենային սուպերհերոսները, եթե նրանք ծնված լինեին 16-րդ դարում: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով The Independent-ին:
Նկարիչը ներկայացրել էր սուպերհերոսների կոստյումները ֆլամանդական դասական գեղանկարչության ոճով: Աշխատանքները ներկայացվել են Փարիզի պատկերասրահներից մեկում:
«Գիտաֆանտաստիկայի մեջ երբեմն կարելի է գտնել կապեր արվեստի պատմության հետ, նաև դիցաբանության, որը կա մեր յուրաքանչյուրի ներսում»,- նշված է ցուցահանդեսի մեկնաբանությունների մեջ:
Նկարիչի աշխատանքներում ներկայացված են Սուպերմարդը, Սարդ-մարդը և այլ սուպերհերոսներ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում