Apple-ը նոր ու դժվար խնդրի առաջ է կանգնել
ԱՄՆ արդարադատության նախարարությունը բողոքարկում է դատարանի որոշումը, որի համաձայն ԱՄՆ իշխանությունների խնդրանքը Apple-ին չեղյալ էր հայտարարվել: Իսկ իշխանություններն ընկերությունից պահանջում էին ապակոդավորել թմրամիջոցների վաճառքի գործով անցնող անձի սմարթֆոնը, գրում է The New York Times-ը:
Ըստ դատարանի որոշման, Apple ընկերությունը պարտավոր չէ ապակոդավորել սմարթֆոնը: Բողոքարկելով որոշումը ԱՄՆ Արդարադատության նախարարությունն ընդգծել է, որ իրենք ընկերությունից չեն խնդրում անել մի բան, որը նրա հնարավորություններից դուրս է:
Ավելի վաղ Սան Բերնարդինո քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության գործով Apple ընկերությունը նույն խնդրի առաջ կանգնել էր. Նրանցից իրավապահները պահանջում էին ապակոդավորել կասկածյալ ահաբեկչի հեռախոսը: Սակայն ընկերության նախագահը հանդես եկավ բաց նամակով և հայտնեց մտավախություն` անձի հեռախոսն ապակոդավորելը կդառնա վատ նախադեպ:
Ըստ աղբյուրի, երկու գործերն էլ տարբեր են` մի դեպքում ահաբեկչության վերաբերյալ հետաքննություն է, իսկ մյուս պարագայում ապօրինի թմրաշրջանառություն, բայց երկու դեպքում էլ հարցն է` կկարողանա՞ն ԱՄՆ իշխանությունները պարտադրել Apple ընկերությանը ապակոդավորել iPhone-ը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան