Չինաստանի արտահանման ծավալները հասել են վատագույն ցուցանիշին
2016-ի փետրվարին Չինաստանի արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 25.4 տոկոսով: Սա 2009-ից ի վեր անկման ռեկորդային ցուցանիշ է:
Լրատվամիջոցը նշում է, որ փետրվարին գրանցվել է նաև ներկրման ծավալների կրճատում՝ 13.8 տոկոսով:
Արդեն 16 ամիս շարունակ Չինաստանի տնտեսությունում անկում է գրանցվում: Սակայն տնտեսագետները կարծում են, որ նման զգալի նվազումը պայմանավորված է ոչ թե Չինաստանում տնտեսական վիճակի վատթարացմամբ, այլ՝ չինական նոր տարվա, որը տևում է երկու շաբաթ, օրացույցային փոփոխությամբ:
Այս տարի նոր տարին մեկնարկել է ավելի շուտ, քան 2015-ին: Նրանք հույս ունեն, որ մարտին ցուցանիշներն ավելի լավը կլինեն, քան փետրվարին էին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չինաստանի արժույթի պահուստային ֆոնդը կրճատվել է 28, 57 մլրդ դոլարով: Սա ամենացածր ցուցանիշն է 2011-ից ի վեր: