Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել ավելի քան 140 հազար փախստական
Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել 141 հազար 141 ներգաղթյալ ու փախստական, բացի այդ, 444 մարդ զոհվել կամ անհետ կորել է ՝ փորձելով հասնել եվրոպական երկրներ: Այս մասին Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միգրացիայի միջազգային կազմակերության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ներգաղթյալներն ու փախստականները շարունակում են հատել ծովը Թուրքիայից դեպի Հունաստան՝ չնայած ՆԱՏՕ-ի նավերի առկայությանը, որոնք սկսել են գործողություն Էգեյան ծովում ներգաղթյալների հոսքի նվազեցման և մաքսանենգների դեմ պայքարի համար»,- ասել է նա:
Ինչպես հայտնել է Միլմանը, հունվարի 1-ից մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում Հունաստանն ընդունել է 131 հազ 847 ներգաղթյալի ու փախստականի, իսկ Իտալիան՝ 9294-ի: Պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ 2015թ-ի առաջին եռամսյակում Հունաստան և Իտալիա է ժամանել 20700 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան