Տնտեսություն 12:12 09/03/2016 Հայաստան

Եթե արմատական փոփոխություններ չարվեն, ապա մեծ թվով ՓՄՁ-ներ կշարունակվեն փակվել. Գագիկ Մակարյան

ՀՀ կառավարությունը նախորդ տարի հաստատեց փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2016-2018թթ. ռազմավարությունը, սակայն ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի կողմից այս ուղղությամբ դեռևս էական գործողություններ չեն ձեռնարկվում: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝  անդրադառնալով ՓՄՁ-ների առջև ծառացած խնդիրների, գործազրկության մակարդակի հնարավոր աճի մասին:

Նրա խոսքերով՝  եթե նախորդ տարիներին ոլորտի զարգացման քաղաքականությունն ավելի շատ կենտրոնացած էր ՓՄՁ սուբյեկտների քանակական աճի և ռեսուրսների հասանելիության վրա, ապա առաջիկա տարիներին՝ ըստ ռազմավարության, շեշտը դրվելու է գիտելիքի, որակի, ՓՄՁ սուբյեկտների և ընդհանրապես ոլորտի մրցունակության բարձրացման վրա։

«Տարիների փորձը ցույց տվեց, որ կարևորը ոչ թե քանակն է, այլ որակը, քանի որ բազմաթիվ ընկերություններ բացվում են և նույնքան էլ փակվում: Բայց, ցավոք սրտի, մենք ՓՄՁ-ների զարգացման ուղղությամբ որևէ քայլ չենք տեսնում: Իհարկե կարծում եմ, որ էկոնոմիկայի նորանշանակ նախարարն ավելի ուշադրություն կդարձնի այս խնդրին»,- ասաց Գագիկ Մակարյանը:

Ինչ վերաբերում է ՓՄՁ-ներին, ապա ըստ նրա, հատկապես առևտրի ոլորտում վերջին շրջանում մեծ թվով ընկերություններ են փակվել, ինչը պայմանավորված է գնողունակության նվազմամբ: Բացի այդ, Գ.Մակարյանը գտնում է, որ Հայաստանում շուկան փոքր է, իսկ միկրոառևտրով զբաղվող ընկերությունները՝ բազմաթիվ, ուստի մեծ թվով ընկերություններ կանգնում են փակման  առաջ:

Նրա խոսքերով՝ Հայաստանում ամսական միջինը 800-1000 ընկերություն փակվում է, այսինքն՝ մոտ 8 հազար ՓՄՁ-ներ տարվա կտրվածքով տնտեսությունից դուրս են մնում, նույնքան ընկերությունն էլ ամեն տարի բացվում է, սակայն դրանք որևէ էական ազդեցություն չեն ունենում տնտեսության վրա:

Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա դրանք նույն են՝ սահմանափակ շուկա, բնակչության նվազում, իսկ դա նշանակում է՝ գնողունակության անկում, անհավասար մրցակցություն: Բացի այդ, ըստ Գագիկ Մակարյանի, կա գրագիտության պակաս: Նրա խոսքերով՝ միկրո բիզնեսը հիմնականում գործունեություն է ծավալում առևտրի ոլորտում և նրանք ավելի շատ առևտրականներ են, քան ձեռնարկատերեր, ուստի այդ մարդիկ  առանձնապես գիտելիքներ չունեն մարկետինգի, շուկայի  մասին: 

«Երրորդ հիմնական խնդիրն էլ այն է, որ ՓՄՁ-ները տուժում են բարձր տոկոսադրույքով վարկերի, գրավի առկայության պատճառով: ՓՄՁ ԶԱԿ-ը տարեկան 100-120 ընկերության է կարողանում աջակցել, որպեսզի վարկ ստանան, սակայն դա գրեթե 100 անգամով պակաս է, քան պետք է շուկային»,- ասաց Գագիկ Մակարյանը՝  մատնանշելով նաև արտահանման խնդիրը:

Ըստ նրա՝ ՓՄՁ-ների մեծ մասն արտահանման պատրաստ չէ և անընդհատ ներքին շուկայում է փորձում զարգանալ,  իսկ եթե ներքին շուկայում չկա հավասար մրցակցություն, բնականաբար, այդ ընկերությունները երկար չեն կարող գոյատևել:

Գագիկ Մակարյանի խոսքերով՝ եթե  արմատական փոփոխություններ չարվեն, ապա փոքր ու միջին բիզնեսը լուրջ խնդրի առաջ կկանգնի և մեծ թվով ՓՄՁ-ներ կշարունակվեն փակվել:  



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:40
Քոլեջի 16-ամյա սովորողին դանակահարել է համակուրսեցին
Սեպտեմբերի 27-ին Երևանի Մամիկոնյանց փողոցում գործող «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում»։ Այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ֆորմալ հարվերն ոչինչ չի փոխում եկեղեցու դիրքորոշման մեջ. Արշակ արքեպիսկոպոսը՝ օծման արարողությանը իշխանություններին հրավիրելու մասին
«Մեր դիրքորոշումներն ինչպիսին եղել են՝ շարունակում են այդպիսին լինել, Ֆորմալ հարվերն ոչինչ չի փոխում եկեղեցու դիրքորոշման մեջ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:01
ՀՀ ԱԳՆ-ից ամփոփել են Արարատ Միրզոյանի մասնակցությունը ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանին
Եզրափակվեց Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան քննարկումներին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության...
Աղբյուր` Panorama.am
11:54
Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ. Գարեգին Երկորդ
«Նվիրական այս պահին մեր հոգում արձգանքում է մեծ մարգարեին՝ Աստվածատեր Մովսեսին ուղղված ամենակալ Տիրոջ խոսքը՝ սուրբ է այն տեղը, ուր կանգնած...
Աղբյուր` Panorama.am
10:56
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը օծում է Ավագ սուրբ սեղանը
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը իրականացրեց Ավագ սուրբ սեղանի օծման սրաբազան արարողությունը, որի ընթացքում նախ ջրով և գինով լվացվեց...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իրանը հայտարարում է, որ «Հեզբոլլшհի» առաջնորդի մահը չի նշանակում դիմադրության ավարտ
Իսրայելի օդային հարվածների արդյունքում Լիբանանի շիական «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի սպանությունը չի...
Աղբյուր` Panorama.am
10:10
Մեկնարկել է Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծման արարողությունը. ՈւՂԻՂ
Էջմիածնի Մայր Տաճարում սկսվել է Վերաօծման արարողությունը։ Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշաւոմ է նաև Վարագա Սուրբ Խաչի տոնրը։ Տաճար է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Հրդեհ է բռնկվել Վաղարշապատ քաղաքում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհ  է բռնկվել Վաղարշապատ քաղաքում «Սեպտեմբերի 28-ին, ժամը 21:59-ին Արմավիրի...
Աղբյուր` Panorama.am
23:15
Փրկարարները հայտնաբերել են Գեղարքունիքում մոլորված քաղաքացուն
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 28-ին, ժամը 18:27-ին  ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Թայլանդացի ֆերմերը ստիպված է եղել սպանել անհետացման եզրին գտնվող 100 կոկորդիլոս
Թայլանդացի ֆերմերը ստիպված է եղել սպանել անհետացման եզրին գտնվող ավելի քան 100 կոկորդիլոս, որոնց կացարանի պարիսպւ վնասել էր փոթորիկը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
22:23
Ինչ ախտանշաններ ունի կորոնավիրուսի նոր տարբերակը. Վիրուսաբանն է ներկայացրել
«Կորոնավիրուսի նոր՝ XEC տարբերակի ախտանշանները նման են նախորդներին, բայց ավելի հաճախ կարող են առաջացնել կոկորդի ցավ և...
Աղբյուր` Panorama.am
21:41
Ծեծկռտուք՝ Երևանում հայտնի «Արամե մյուզիք հոլ» ակումբում․ Կան բերման ենթարկվածներ
Ձերբակալվել է Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներկայացուցչի որդին
Աղբյուր` Panorama.am
21:07
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը
Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել:...
Աղբյուր` Panorama.am
21:05
Գուտերեշ. Բեյրութում պետք է դադարեցնել ռազմական գործողությունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Բեյրութում «դրամատիկ էսկալացիայով»։ «Ռիա Նովոստի» գործակալության...
Աղբյուր` Panorama.am
19:53
Հրդեհ է բռնկվել դասասենյակում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 28-ին, ժամը 15:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բեկնազարյան փողոցում գտնվող դպրոցի...
Աղբյուր` Panorama.am
19:37
«Իմնեմնիմի» պոդքասթի այսօրվա հյուրերն են Աստղ Գալեյանն ու Ռուբեն Մելիքյանը
 «Իմնեմնիմի» փոդքասթ 119-րդ թողարկումն այսօր ուղիղ եթերում կլինի ժամը 22.00-ին AntiFake TV յութուբյան ալիքում Այն...
Աղբյուր` Panorama.am
19:05
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Սիրելի արցախահայեր, արցախյան ոճրագործությունը իրականացվել է ոչ միայն ձեր, այլև մեր ողջ ժողովրդի հանդեպ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մյուռոնօրհնության արարողության առիթով. «​Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Կաթողիկոսը դիմեց միջազգային հանրությանը՝ ազդու միջոցներ կիրառել գերեվարված հայորդիներին ազատ արձակելու համար
«Մեր երկիրն ու ժողովուրդը գտնվում են անվտանգային լրջագույն սպառնալիքների ու աղետալի աղետներից ու վշտագին կորուստներից վեր հառնումի...
Աղբյուր` Panorama.am
18:29
Թող նախկին նախագահները որոշեն, թե որտեղ է բաբախում իրենց սիրտը. Անդրանիկ Քոչարյան
«Այսօր այն օրն է, որ բոլորս էլ մեր հոգիների մեջ պիտի ինչ-որ բան փնտրենք ու գտնենք»,- լրագրողերին ասաց ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
18:08
Ես եկեղեցուն միշտ հարգանքով եմ վերաբերել. Ժաննա Անդրեասյան
«Ես հրավեր եմ ստացել և մասնակցում եմ Մյուռոնօրհնություն արարողությանը»,- լրագրողերին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
18:02
Մայր Աթոռում մեկնարկել է Մյուռոնի օրհնության կարգը. Ովքե՞ր են ներկա ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում այս պահին կատարվում է  Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ոչ մի սրացում էլ չկա. Գործարար Սամվել Կարապետյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
«Ինձ թվում է՝ ոչ մի սրացում չկա»,-Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրուցում հայտարարեց ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը՝...
Աղբյուր` Panorama.am
17:47
Ինձ կոնկրետ այս պահին չի հետաքրքրում՝ էլ ով կա, եկեղեցին հրավիրել է, ես եկել եմ. Լևոն Քոչարյան
«Չգիտեմ` ով է մասնակցում։ Ես իմ անունով հրավեր եմ ստացել և մասնակցում եմ Մյուռոնօրհնեքի արարողությանը»,- լրագրողներին ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:30
Հիմնանորոգվում է Մ-2 ճանապարհի՝ Կապան քաղաքով անցնող 9.5կմ հատվածը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ներքին Հանդը երեք կողմից շրջապատված է ադրբեջանիցների կողմից. Փարսյան
«Սյունիքի  մարզի Ներքին Հանդ բնակավայրը երեք կողմից շրջապատված է ադրբեջանիցների կողմից 2022 թվականի սեպտեմբերի մարտական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գոնե մյուռոնօրհնության թեմայով լինենք միասնական. Էդմոն Մարուքյան
«Սա պատմական իրադարձություն է Հայ առաքելական եկեղեցու, քույր եկեղեցիների ու կրոնական այլ ահամայնքների համար։ Սա ևս մեկ հնարավորություն է,...
Աղբյուր` Panorama.am
17:05
Արցախի կորուստը կապված է նաև այսօրվա իշխանությունների հետ. Կապանի համայնքապետ
«Այսօրվա իշխանության կողմից վարվող քաղաքականության մեջ անհրաժետ են որոշակի փոփոխություններ»,-լրագրողերին ասաց Կապանի համայնքապետ...
Աղբյուր` Panorama.am
16:48
Յուրաքանչյուր ոքն ինքն է որոշում մասնակցե՞լ, թե՞ ոչ. Տեր Եսայի քահանան՝ նախկին նախագահների հայտարարությունների մասին
«Մյուռոնօրհության ու տաճարի օծման առիթով հրավիրված են և քաղաքական, և հասարակական գործիչներին, և մշակութային գործիչներ, և կառավարության...
Աղբյուր` Panorama.am
16:44
Բարոյական իրավունք չունեն. Ռուբեն Մաթևոսյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին
«Ես պաշտում եմ մեր հայ եկեղեցին՝ գիտակցելով, թե ինչ դեր ունի մեր կյանքում»,- լրագրողերին ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
16:13
Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Սեպտեմբերի 28-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարգեին Բ-ի  օրհնությամբ Սրբալույս Մյուռոնի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների առիթով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի կորուստը կապված է նաև այսօրվա իշխանությունների հետ. Կապանի համայնքապետ
17:29 28/09/2024

Արցախի կորուստը կապված է նաև այսօրվա իշխանությունների հետ. Կապանի համայնքապետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}