Անկախ մոլերի ավելացումից տոնավաճառները մեզ պետք են. Գագիկ Մակարյան
«Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիան» գրություն է հղել կառավարությանը՝ բացօթյա և փակ տոնավաճառների առևտրի կազմակերպման խնդրի վերաբերյալ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
«Էկոնոմիկայի նախարարությունը պատասխանել է, որ տոնավաճառի գործունեությունը լիցենզավորման ենթակա է և վարձավճարը չպետք է գերազանցի ամսական շրջանառության 1,5 տոկոսը, սակայն այսօր մարդիկ քիչ շրջանառություն են ունենում, այդ տոկոսադրույքը պետք է իջեցնել»,-նշեց Տ. Հովհաննիսյանը՝ ընդծելով, որ այդ 1,5 տոկոսի շեմը բարձր է:
Հանդիպմանը ներկա «Հայաստանի տոնավաճառներ» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Դանիելյանն էլ նշեց, որ շատ աշխատակիցներ ստորագրել են այս պայմանագիրը՝ առանց այն կարդալու: Իսկ դա վերահսկվելու է ՀԴՄ-ներով:
Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքերով էլ, այսօր միկրոառևտրականների մոտ գրագիտության և իրազեկված լինելու խնդիր կա:
«Տոնավաճառներում առևտրի ծավալներն իջել են: Այստեղ պետք է դիտարկել նաև մարքեթինգի հարցը, ինչպես նաև ճաշակի ձևավորման խնդիր ունեն, պետք է ուշադրություն դարձնել շուկային»,-նշեց Մակարյանը՝ հավելելով, որ Հայաստանում գլոբալ առևտրային խնդիր կա:
Նա նաև տեղեկացրեց, որ իրենց դիմել են էկոնոմիկայի նախարարությանը՝ 1,5 տոկոսի վերանայման հետ կապված:
Դիտարկմանը, թե «մոլերի» ավելացման պարագայում արդյոք տոնավաճառները չեն կորցնում իրենց անհրաժեշտությունը, Գագիկ Մակարյանն ասաց. «Անկախ դրանց ավելացումից, տոնավաճառները մեզ պետք են երկու պատճառով, մեկը այն, որ դրանք զբաղվածության խնդիր են լուծում և այն, որ կա ոչ այդքան լավ ապրող խավ, ում հարմար է այդտեղից գնումներ կատարելը»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան