Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ելույթ կունենա Երևանում
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակներում մարտի 25-ին հանդես կգա Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պրոֆեսիոնալ պետական դրամատիկական թատրոնը՝ Մարիա Լադոյի «Սովորական Պատմություն» ներկայացումով: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Հայաստանի թատերական գործիչների միությունից:
Բեմադրիչն է Արմեն Բայանդուրյանը:
Նշենք, որ «Սովորական պատմություն» ներկայացումը «Արտավազդ-2016» մրցանակի հավակնորդների թվում է մի քանի անվանակարգում՝ «Լավագույն կին դերակատար» (Նանո Պողոսյան), «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» (Սնեժանա Յագուբովա), «Լավագույն տղամարդ դերակատար» (Գագիկ Մելքումյան), «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար» (Նարեկ Բայանդուրյան), «Լավագույն սցենոգրաֆիա» (Մալխազ Իոբաշվիլի), «Լավագույն երիտասարդ դերասանուհի» (Գլորիա Գևորգյան), «Լավագույն երիտասարդ դերասան» (Էդուարդ Մուրադյան), «Լավագույն երիտասարդական ներկայացում», «Լավագույն ներկայացում»:
«Արտավազդ-2016» մրցանակաբաշխությունը կայանալու է մարտի 26-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Այս տարի որոշվել էր «Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրել Հայաստանի թատերական գործիչների միության 75-ամյակին: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ ամեն տարի շնորհվում է հատուկ մրցանակ՝ նվիրված հայ թատրոնի երախտավորներից մեկին, այս տարի կհանձնվի Վարդուհի Վարդերեսյանի անվան հատուկ «Արտավազդ» մրցանակ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում