Մահացել է «հինգերորդ բիթլ» Ջորջ Մարտինը
Բրիտանացի պրոդյուսեր սըր Ջորջ Մարտինը, ով հայտնի է որպես «հինգերորդ բիթլ», մահացել է 90 տարեկանում: Ինտերֆաքսի հաղորդմամբ, այս մասին ասել է խմբի թմբուկահար Ռինգո Ստարրը:
Մարտինը սկսել աշխատել The Beatles-ի հետ այն ժամանակ, երբ ձայնագրման մյուս ընիերությունները հրաժարվել են աշխատել խմբի հետ: Նա եղել է երաժիշտների պրոդյուսերը 1960-ականներին, նաև օգնել է նրանց երգեր ստեղծել:
Ջորջ Մարտինի կարիերան շարունակվել է մոտ հինգ տասնամյակ, այդ ընթացքում նրա օգնությամբ ստեղծվել է ավելի քան 700 ձայնագրություն: