Սիրիայի ընդդիմությունը առաջիկայում սահմանադրության նախագիծ է մշակելու
Սիրիայի ռուսական Հմեյմիմ ռազմաբազայում տեղի է ունեցել սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում վերջիններս հայտարարել են, որ առաջիկայում ավարտին կհասցնեն սահմանադրության նախագծի մշակումը: Փոխանցում է «Գազետա.ռու»-ն:
«Նոր սահմանադրության մշակման համար խումբ է ստեղծվել, որի մեջ ներառվել են զինված խմբավորումների ներկայացուցիչներ, կրոնական գործիչներ, ազգային և էթնիկական փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Մենք պատասխանատվություն ենք ստանձնում նոր սահմանադրության նախագծի շուրջ աշխատանքները ավարտել կարճ ժամանակահատվածում»,- հայտարարել են ընդդիմության ներկայացուցիչները:
Վերջիններս կոչ են արել Սիրիայի բոլոր հայրենասիրական ուժերին՝ միանալ նախագծի մշակման աշխատանքներին: