Հաքերները Նյու-Յորքի բանկից գողացել են Բանգլադեշի պահուստային գումարները
Հաքերները կոտրել են Նյու-Յորքի Դաշնային պահուստային բանկի էլէկտրոնային համակարգը և հաշիվներից մեկից գողացել շուրջ 100 մլն դոլար: Գրում է «Լենտա.ռու»-ն՝ հղում անելով Yahoo News-ին:
Միջոցները պատկանում էին Բանգլադեշի Կենտրոնական բանկին: Ըստ աղբյուրի՝ գողացված փողերը փոխանցվել են Ֆիլիպիններ և Շրի-Լանկա: Կենտրոնական բանկը բացատրել է, որ միջոցները ստացել են ամենայն հավանականությամբ Ֆիլիպինների երեք խաղատուն՝ դրանց լվացման համար:
Բանգլադեշի կարգավորողին մոտ կանգնած զրուցակիցը կարծում է, որ օպերացիան կարող էին իրականացնել Չինաստանի հաքերները:
Նյու-Յորքի Դաշնային պահուստային բանկի ներկայացուցիչները Reuters-ին հաղորդել են, որ գործարքներ իրականացնելիս չի նկատվել համակարգը կոտրելու նշաններ:
Կազմակերպության ներկայացուցիչներն ընդգծել են, որ վճարներ կատարելու պատվերը կատարվել է SWIFT համակարգով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան