Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդատումներն ազդում են Հայաստանի համբավի վրա. Պյոտր Սվիտալսկի
«Առողջ հասարակությունում պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության խնդիրը ընկած է ցածր վիճակագրության մակարդակներում, իսկ Հայաստանն այս առումով խնդրահարույց է, քանի որ ունի բարձր վիճակագրական ցուցանիշ»,- այս մասին այսօր «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի» ծրագրի խորհրդատվական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Նրա խոսքերով՝ Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդատումներն ազդում են Հայաստանի համբավի վրա:
«Դա լավ չէ երկրի համբավի համար: Հայաստանը խնդրահարույց է այս առումով: Ես ինքս վաղուց եմ լսել այս մասին, դեռ այն ժամանակներից, երբ գաղափար չունեի, որ Հայաստանում պետք է աշխատեմ: Եվրախորհրդում քննարկում էինք ժողովրդագրական խնդիրներ և իմացա, որ Հայաստանն այս առումով խնդիրներ ունի: Հետևաբար, այս առումով երկրի համբավն անկում է ապրում, բացի այդ, հասարակությունն է առաջին հերթին տառապում, քանի որ Հայաստանը կորցնում է ավելի քան 1400 աղջիկ: Դա վատ է երկարաժամկետ ժողովրդագրական միտումներից ելնելով: Այն թուլացնում է առողջ հավասարակշռությունը, որը պետք է լինի սեռերի տեսանկյունից»,- ընդգծեց Պյոտր Սվիտալսկին:
Ըստ նրա՝ այս հարցում Եվրամիությունը պատրաստակամ է օգնել Հայաստանին, ՀՀ կառավարությանը, հասարակությանը՝ արդիականացման գործընթացում, նպաստելու խնդրի լուծմանը:
Պյոտր Սվիտալսկին հայտնեց նաև, որ ԵՄ-ն 750 հազար եվրո է հատկացրել հարցի լուծման համար:
«Մենք հավատացած ենք, որ սա անում ենք պատշաճ նպատակներով: Խնդիրը չի կարող լուծվել վարչական միջոցներով միայն, դրա համար պետք է բարձրացնել նաև իրազեկվածությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ ըստ հաշվարկների՝ հասարակության 50 տոկոսի իրազեկվածության բարձրացումը կարող է 10 տոկոսով նվազեցնել այս բացասական երևույթի առկայությունը: Եզրափակելով խոսքը՝ Պյոտր Սվիտալսկին նշեց, որ չպետք է հույսը կորցնել, պետք է ամեն ինչ անել, որ հարցը լուծվի. «Մենք հանձնառու են այս աջակցության տրամադրմանը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան