Վահան Բաբայանի՝ ԲՀԿ-ն լքելու պատճառը ընտրացուցակում ընգրկված չլինելն է. ՀԺ
ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, մտադիր է լքել կուսակցության շարքերը 2017-ի խորհրդարանական ընտրությունների համար ձևավորվելիք ԲՀԿ համամասնական ցուցակի պատճառով:
Թերթին հայտնի է դարձել, որ ԲՀԿ-ական պատգամավորներն արդեն սկսել են պայքարել 2017-ի ԱԺ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար: ԲՀԿ-ամերձ շրջանակների հավաստմամբ, առաջին հորիզոնականներում ընդգրկվելու հնարավորություն ունեն ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, գործարար պատգամավորներ Վահան Կարապետյանը, Լյովա Խաչատրյանը:
«Ու քանի որ ԲՀԿ-ի ընտրական հնարավորությունները մի քանի անգամ ընկել են և հասկանալի է, որ այս կուսակցությունը հաջորդ ԱԺ-ում չի ունենալու մեծ ընդգրկվածություն՝ նաև այս պատճառով են ԲՀԿ-ում ընթացող պառակտումներն ու այլ խմորումները»,-գրել է թերթը՝ հավելելով, որ Վ. Էնֆիաջյանը իրենց հետ զրույցում ըստ էության չի հերքել, որ կուսակցությունում նման ներքին պայման կա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան