ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ սպասվում են հետաքրքիր զարգացումներ. ՀԺ
ԱՄՆ Ջորջիա նահանգի՝ Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի ընդունումն այս տարի վերջին նման քայլը չի լինի, 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ սպասվում են հետաքրքիր զարգացումներ: Այս խոստումը «Հայկական ժամանակ»-ին տվել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ առանց փակագծեր բացելու:
Թերթը հիշեցնում է, որ մարտի 3-ի ուշ երեկոյան ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախի անկախությունը ճանաչող բանաձև: Սպասվում է, որ ընթացիկ տարում, երբ հայկակական 2-րդ պետությունը պատրաստվում է մեծ շուքով նշել իր անկախության 25-րդ տարեդարձը, այդ գործընթացը նոր թափ կստանա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան