Վարչապետը կապ չունի «Արմենիա» ավիաընկերության հետ. ՀԺ
«Արմենիա» ավիաընկերության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից «Հայկական ժամանակ»-ը հետաքրքրվել է, թե որքանով են իրականությանը համապատասխանում վրացական լրատվամիջոցներից մեկի միջոցով տարածված տեղեկությունները, թե «Արմենիա»-ն իրականում պատկանում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին։
Հարցի կապակցությամբ թերթին տեղեկացրել են. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը որևէ կապ չունի «Արմենիա» ավիաընկերության հետ, ընկերության բաժնետերերի վերաբերյալ տեղեկությունը պետռեգիստրում կա, և դուք կարող եք տեղեկանալ, թե ովքեր են»։
Թերթը նշել է, որ վերջերս ՀՀ արդարադատության նախարարության պետռեգիստրում պետական գրանցում ստացած «Արմենիա» ավիաընկերությունը ապրիլի 21-ին առաջին չվերթը կիրականացնի. ուղղությունը՝ Իսրայել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են