Քաղաքագետ. ԱՄՆ-ում հնարավոր է կայանա Սարգսյան-Ալիև հանդիպում. «Առավոտ»
«Բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու տեսանկյունից լուրջ պրոցեսներ տեսանելի չեն, սակայն բանակցությունների շարունակություն ապահովելու ու իրավիճակի կտրուկ սրացումներ թույլ չտալու տեսանկյունից նախագահների մակարդակով հանդիպումները կարող են դրական ազդեցություն ունենալ»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին:
Թերթը հիշեցնում է, որ առաջիկայում երկու երկրների նախագահներն ԱՄՆ-ում մասնակցելու են միջուկային անվտանգության համաժողովին:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ այդ ժամանակ երկու նախագահների հանդիպում էլ տեղի ունենա, թերթի զրուցակիցն ասել է. «Ոչինչ բացառել չի կարելի»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են