Տնտեսություն 16:52 09/03/2016 Հայաստան

Մեզ համար կարևորագույն ուղղություն է գերմանական տեխնոլոգիաների ներգրավումը Հայաստանի արդյունաբերության, արտադրության մեջ. Նախագահ

Հանրապետության Նախագահին այսօր հայ-գերմանական հարաբերությունների օրակարգի և հատկապես փոխգործակցության տնտեսական բաղադրիչի, երկկողմ ընթացիկ ծրագրերի ու ձեռքբերումների, ինչպես նաև առկա խնդիրների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նկատի առնելով, որ առաջիկայում նախատեսվում է ՀՀ Նախագահի պաշտոնական այցը Գերմանիա, իսկ ընթացիկ տարում կայանալու են հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, գործարար համաժողով, Սերժ Սարգսյանին զեկուցվել է նաև այդ իրադարձություններին ընդառաջ կատարվող աշխատանքների մասին:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար, պատգամավոր Արտակ Դավթյանը, Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

«Գերմանիան մեր երկրի թիվ մեկ առևտրային գործընկերն է Եվրամիության երկրների շարքում. վերջին 5-6 տարիների ընթացքում առևտրաշրջանառության ծավալները տատանվել են 350-450 մլն դոլարի սահմաններում, ինչը վատ ցուցանիշ չէ։ Հայաստանում գործում մի քանի տասնյակ գերմանական կապիտալով ընկերություններ, որոնք, իհարկե, իրենց ներդրումն են բերում մեր երկրի զարգացման գործում։ Կարծում եմ՝ զուտ արդյունաբերության ոլորտում կարևորագույն, հաջողված ծրագրերից մեկը՝ «Քրոնոմետի» հետ մեր համագործակցությունն է, որը հանդիսանում է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերը: Այս տարիների ընթացքում «Քրոնոմետը» մեզ համար եղել է վստահելի գործընկեր, որի հետ մենք կարողացել ենք աշխատել ինչպես արտադրության ծավալների, աշխատատեղերի ավելացման հարցերում, այնպես էլ որպես Հայաստանում ամենամեծ գործատուներից մեկի հետ, որը պետական բյուջեի նկատմամբ իր պարտականությունները մշտապես պարտաճանաչորեն կատարող, վստահելի, պատասխանատու և ամենախոշոր հարկատուներից մեկն է։ Սա մեզ համար պետք է լինի տնտեսական բնագավառում համագործակցության շատ լավ օրինակ։

Մենք արդեն եվրոպական գործընկերներին ներկայանում ենք նաև որպես ԵԱՏՄ անդամ, որը նոր հնարավորություն է՝ հրավիրելու նրանց ներդրումներ կատարելու Հայաստանում՝ ունենալով նաև ԵԱՏՄ տարածքը որպես շուկա։ Այս առումով, Հայաստանում գործում են մի քանի ձեռնարկություններ։ Նախ կցանկանայի տեսնել, թե ի՞նչ հնարավորություններ ունենք ընկերությունների թիվն ավելացնելու, որովհետև գերմանացիները տիրապետում են բարձրակարգ տեխնոլոգիաների՝ արտադրության գրեթե բոլոր բնագավառներում։ Եվ, իհարկե, Հայաստանում էլ կան գործարարներ, ովքեր նրանց հետ կարող են լինել գործընկեր, այնուհետև նաև՝ պատասխանատու լինել այդ արտադրանքի իրացման համար։ Կարծում եմ, որ մեզ համար կարևորագույն ուղղություն է գերմանական տեխնոլոգիաների ներգրավումը Հայաստանի արդյունաբերության, արտադրության մեջ: Կան այդպիսի վառ օրինակներ։ Մեզ համար շատ ցանկալի է, որ մեր եղած ձեռնարկություններն ամբողջովին վերազինվեն նման սարքավորումներով։

Մի կարևոր ուղղություն կա, որով մենք, ցավոք, շատ մեծ հաջողություններ չունենք, բայց մեզ համար խիստ անհրաժեշտ է։ Խոսքս գերմանական արտադրանքի արտահանումը խրախուսող «Հերմես» ընկերության մասին է, որը նորմալ բիզնես ծրագրերի պարագաներում շատ մեծ օժանդակություն է ցուցաբերում: Փաստորեն ստացվում է, որ այդ սարքավորումները տրամադրվում են լիզինգով, այսինքն՝ մեր գործարարների համար շահավետ պայմաններով: Այստեղ մենք ունենք նախնական այդպիսի մի պայմանավորվածություն, որի ուղղությամբ մենք պետք է շատ ջանքեր ներդնենք:

Ես կարծում եմ՝ մեզ համար շատ կարևոր գործընկեր է Զարգացման գերմանական բանկը (KFW), որի հետ արդեն գրեթե 20 տարի է մենք համագործակցում ենք, և որը Հայաստանի տնտեսական զարգացման գործում ուղղակի անփոխարինելի դերակատարություն է ունեցել: Վարկավորվել են հարյուրավոր փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ: Մեր փոքր հիդրոկայանների գրեթե ամբողջ ծրագիրն իրականացվել է KFW բանկի միջոցներով: Այստեղ մեր համագործակցությունը, անշուշտ, պետք է շարունակել: Վերջին այդպիսի համագործակցությունը եղավ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ 400 կվ լարման գծի կառուցման պայմանագիրը՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի շրջանակներում, որը մեր էներգետիկ համակարգը կդարձնի շատ ավելի կայուն, անվտանգ և շահավետ: Շատ կարևոր ծրագիր է, և այն, իհարկե, պետք է ունենա երկրորդ փուլը՝ իր ավարտը, որպեսզի մենք այստեղ կարողանանք ունենալ նաև ժամանակակից համակարգ:

Անշուշտ, մեզ համար շատ կարևոր է գերմանացիների տեխնիկական օժանդակությունը: Նրանք, ըստ էության, երկրորդ դոնոր երկիրն են Հայաստանի համար՝ Միացյալ Նահանգներից հետո: Անցած տարիների ընթացքում Գերմանիան հարյուր միլիոնավոր դոլարներ է հատկացրել Հայաստանին՝ որպես տեխնիկական օժանդակություն, և, իհարկե, այս համագործակցությունն էլ պետք է շարունակել:

Կցանկանայի հասկանալ՝ կա՞ն գերմանական ընկերություններ, ձեռնարկություններ, որոնք Հայաստանում ունեն որոշակի խնդիրներ կամ մեր աջակցության կարիքը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ մոտ ժամանակներս ես այց եմ ունենալու Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և, իհարկե, տեղյակ եմ, որ այս տարի պետք է կայանան գործարար համաժողով, միջկառավարական հանձնաժողովի նիստ: Կցանկանայի այս հարցերի մասին հանգամանորեն խոսենք, և, իհարկե, քաղաքական կողմը մի փոքր տարանջատենք տնտեսականից: Քաղաքականում էլ մենք բավականաչափ առաջընթաց ունենք, բայց այս պահին առաջին հերթին ինձ հետաքրքրում է մեր տնտեսական համագործակցությունը»,-խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Դեսպան Աշոտ Սմբատյանը ներկայացրել է հայ-գերմանական առևտրատնտեսական հարաբերությունների ներկայիս վիճակը, զարգացման դինամիկան, ընթացիկ և առաջիկա ծրագրերը, փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առողջապահության, կրթության և այլն, փոխգործակցության հնարավորությունները, ինչպես նաև Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից վերոնշյալ ուղղություններով իրականացվող աշխատանքները: «Պարո՛ն Նախագահ, ինչպես Դուք արդեն նշեցիք, Գերմանիան արտահանումների առումով աշխարհում առաջատարներից է, նույնիսկ կարելի է ասել՝ առաջինն է և աշխարհում հինգերորդ խոշոր տնտեսությունն ունի: Այսօր ԳԴՀ-ի ՀՆԱ-ի կառուցվածքում առյուծի բաժինն ընկում է ծառայությունների ոլորտին:

Արդյունաբերությունն ընդամենը 25 տոկոս է կազմում ՀՆԱ-ի կառուցվածքում: Գերմանիայի տնտեսության մեջ վերջին շրջանում նկատելի են հատկապես ծառայությունների ոլորտում որոշ աշխարհագրական տեղաշարժեր, և կարծում եմ՝ սա աութսորսինգի սկզբունքով տնտեսության մեջ ընկերությունների ձևավորում է, նրանց աշխատանքների իրականացում Գերմանիայից դուրս՝ այլ երկրներում: Այս իմաստով մենք անելիքներ ունենք, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ գերմանական կողմը նույնպես հետաքրքրություն ունի: Մենք այս ընթացքում արդեն կարողացել ենք բանակցություններ վարել գերմանական «Սիմենս», «Սափ» և «Լյուֆթանզա» ընկերությունների հետ, որպեսզի աշխարհագրական տեղաշարժերի շրջանակներում նաև Հայաստանը հնարավոր և հետաքրքրող շուկա հանդիսանա»,-ասել է դեսպան Աշոտ Սմբատյանը:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը քննարկված հարցերի, հիմնախնդիրների և ծրագրերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին և համապատասխան գերատեսչություններին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
Մինչև փետրվարի 1-ը Փաշինյանը պարտավոր է տրանսպորտի թանկացման վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել. Երևանի ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է. «Մինչև փետրվարի մեկը...
Աղբյուր` Panorama.am
23:05
Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի և Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է նոր ուժի ստեղծման մասին՚ Վերջինումս...
Աղբյուր` Panorama.am
22:45
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը հրաժարվել է 311 պրոմո-մրցաշարում Ռուսաստանի ներկայացուցիչ, UFC-ի չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
22:30
Զուգահեռ իրականությունում փաշինյանական դատաիրավական համակարգն է, որի թիրախը նաև մեր նահատակված հերոսների ծնողներն են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այն «դատավարությունը», որը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում ադրբեջանի վրա. Արամ Վարդևանյան
ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է. «Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Հիշե´ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ». Բագրատ Սրբազանի կոչը
Բագրատ սրբազանը կոչ է անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին, անվերապահ...
Աղբյուր` Panorama.am
21:11
86-ամյա վարորդը «Range Rover»-ով մшհшցու վրաերթի է ենթարկել հետիոտնին
Հունվարի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 86-ամյա Խաչատուր Ա.-ն իր վարած «Range...
Աղբյուր` Panorama.am
21:00
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»։ Այս մասին հաղորդում են...
Աղբյուր` Panorama.am
20:45
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով, կողմերը ներկայումս բանակցությունների վերջնական փուլում են և համաձայնեցնում են գնի շուրջ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ադրբեջանական հետապնդումից պաշտպանելու պետական ջանքերը բացակայում են․ ՀՀԿ ԳՄ
ՀՀԿ ԳՄ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր՝ հունվարի 17-ին, մեկնարկել է կեղծ մեղադրանքներով ավելի քան մեկ տարի Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանում ազատությունից զրկված էթնիկ հայերի իրավունքների խախտումների առնչությամբ ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
20:05
ՌԴ-ից Երևան թռչող ինքնաթիռը վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում
Ռուսաստանից Երևան թռչող ինքնաթիռը նախնական վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում ՝ օդորակման համակարգի անսարքության պատճառով։ RIA...
Աղբյուր` Panorama.am
19:57
Իրանի նախագահը Պուտինի հետ բանակցություններն անվանել է բազմաբևեռ աշխարհ կառուցելու ազդակ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները և այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ռուբեն Վարդանյանի ադրբեջանական բանտում կրած զրկանքներին և 422 հատորանոց գործին անդրադարձել է BBC-ին
Ռուբեն Վարդանյանի  ադրբեջանական բանտում կրած զրկանքներին  անդրադարձել է  BBC-ին։ Ադրբեջանական բանտում ապօրինաբար պահվող...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը
Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են պահպանել առևտրատնտեսական համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:25
Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները որոշել են շարունակել պետական...
Աղբյուր` Panorama.am
19:14
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում աշխատակիցը հայտնաբերել է դատապարտյալի դի
   Այսօր՝ հունվարի 17-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման...
Աղբյուր` Panorama.am
19:02
ԱԺ-ում ՔՊ-ն նիստ է անցկացրել
Հունվարի 17-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ։ Այս մասին հայտնում են ՔՊ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:50
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի
Հունվարի 18-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նա...
Աղբյուր` Panorama.am
18:38
Էդգար Հովսեփյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդգար Արմենի Հովսեփյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար։ «Ղեկավարվելով...
Աղբյուր` Panorama.am
18:24
1212 փաստաբանի կողմից ստորագրված կոլեկտիվ հանրագիրն այսօր ներկայացվել է Կառավարություն
ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը գրում է․ «1212 փաստաբանի կողմից ստորագրված կոլեկտիվ հանրագիրն այսօր՝ 2025...
Աղբյուր` Panorama.am
18:11
Գարիկ Գալեյանի նկատմամբ նախկինում կիրառված վարչական հսկողությունը փոխվել է տնային կալանքի
ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի խոսնակ Լիանա Ռաֆայելյանը գրում է․ «Հարգելի գործընկերներ, քանի որ   Երևանի ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
17:56
Փաշինյանը լուռ է, երբ հայ ընտանիքները սգում են հայրենիքի կորստի ու իրենց ղեկավարների գերության համար. Վարդան Օսկանյան
«Ադրբեջանն այսօր կրկին ցուցադրում է իր արհամարհանքը արդարադատության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ՝ կազմակերպելով...
Աղբյուր` Panorama.am
17:49
Հայաստանի շարունակվում է գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը։ Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը զարգանում է...
Աղբյուր` Panorama.am
17:45
Լույս աշխարհ է եկել Արթուր Վանեցյանի թոռնիկը
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պապիկ է դարձել։ Երեխային անվանակոչել են Վանեցյանի կնոջ՝ Նոնայի պատվին։ Նորաթուխ տատիկն ինսթագրամի իր էջի...
Աղբյուր` Panorama.am
17:38
HRW. Ադրբեջանը նշանակալից քայլեր չի ձեռնարկել՝ ապահովելու էթնիկ հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձը Լեռնային Ղարաբաղ
Հունվարի 16-ին Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականին աշխարհում մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
17:31
Սա Հայաստանի կառավարությունը չի, սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Երևանում. Հրանտ Բագրատյան
«Սա Հայաստանի կառավարությունը չի, սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Երևանում»,-կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի...
Աղբյուր` Panorama.am
17:27
HRW. Հայաստանում քաղաքական գործիչները շարունակում են հայցեր ներկայացնել լրագրողների և լրատվամիջոցների դեմ
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգում է՝ Հայաստանում քաղաքական գործիչներն ու մասնավոր բիզեսը շարունակում են զրպարտության...
Աղբյուր` Panorama.am
17:16
Հունվարի 21-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում կքննարկվի տրանսպորտի գնի հարցը
Հունվարի 21-ին  կկայանա ավագանու արտահերթ նիստ, որը նախաձեռնել է «Մայր Հայաստան» խմբակցությունը, կքննարկվի տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
16:58
ՊԵԿ. Ինչ պետք է անել եկամուտներ հայտարարագիր ներկայացնելու համար
Եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացվում է Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով: Համակարգը գործում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}