Է. Նալբանդյան. Մոգերինին հաստատեց, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին
ԵՄ-ը բազմիցս իր աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերին և ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք: Տիկին Մոգերինին ևս մեկ անգամ վերահաստատեց այդ դիրքորոշումը: Այս մասին «Կոմմերսանտ» թերթի հետ զրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Եվրոպական միությունը բազմիցս իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ջանքերին և ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք: Տիկին Մոգերինին ևս մեկ անգամ վերահաստատեց այդ դիրքորոշումը: Մենք միշտ էլ բարձր ենք գնահատել Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերը: Ցավոք սրտի հակամարտության կողմերից մեկը այլ տեսակետ ունի: Այն, որ հակամարտության կարգավորման լուծումը դեռ գտնված չէ, մեղավորները միջնորդներն ու Երևանը չեն: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք կարգավորման հասնել համանախագահների կողմից առաջ քաշված պայմանների հիման վրա: Իսկ Ադրբեջանը քննադատում է այդ առաջարկները և համանախագահներին: Իրավիճակը հասել է նրան, որ Բաքուն սկսել է մեղադրել միջնորդներին իսլամաֆոբիայի մեջ՝ հայտարարելով, որ իմաստ չունի նրանց հետ հանդիպել, քանի որ նրանք ճնշում չեն գործադրում Հայաստանի վրա: Ենթադրում եմ, Ադրբեջանում այնքան էլ լավ չեն հասկանում միջնորդների դերակատարումը»,- հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:
Շարունակելով, Նալբանդյանը նշել է, որ Մինսկի խմբի ջանքերը պետք է ուղղված լինեն երկխոսության հաստատմանը, հանդիպումների կազմակերպմանը, կողմերի դիրքորոշումների մոտեցմանը, այլ ոչ թե այս կամ այն կողմի վրա ճնշումներ գործադրելուն:
«Ղարաբաղյան հակամարտությունը այն հազվադեպ դեպքերից է, երբ այնպիսի երկրներ, ինչպիսիք ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան են ունեն կարգավորման նկատմամբ միասնական մոտեցում»,- նշել է Է. Նալբանդյանը՝ հղում անելով Մինսկի խմբի անդամ երկրների նախագահների հինգ համատեղ հայտարարություններին:
«Բանակցություններին այլընտրանք չկա և մենք համանախագահների հետ միասին կշարունակենք ջանքեր գործադրել՝ ուղղված բացառապես խնդրի խաղաղ կարգավորմանը»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան