Ծննդկան Մերի Մարգարյանի գործով 2-րդ բժիշկն է մեղադրյալ ներգրավվել
Նախորդ տարի ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով նոր մեղադրյալ է ներգրավվել, որը նույնպես «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»:
Քննչական կոմիտեն, սակայն, առայժմ չի հրապարակում նոր մեղադրյալի անունը:
Նշենք, որ նույն մեղադրանքն առաջադրվել էր նաև գործով մյուս մեղադրյալ բժշկուհունՙ Շուշանիկ Բախշյանին:
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը կբողոքարկի Շուշանիկ Բախշյանի խափանման միջոցի մասին որոշումը
- Էս գործը պետք է օբյեկտիվ քննվի. Շուշանիկ Բախշյանի փաստաբան
- Շուշանիկ Բախշյանի առողջական վիճակը վատ չէ և այդ մասին ունենք փաստեր. Փաստաբան
- Դատարանը որոշել է ազատել Շուշանիկ Բախշյանին, բայց քննիչը չի կատարում որոշումը. Փաստաբան
- «Շենգավիթ» ԲԿ-ի գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին