Սավչենկոյի դատավճիռը կհրապարակվի մարտի 21-ին և 22-ին
Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի դատավճիռը կհրապարակվի մարտի 21-ին ու 22-ին: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները: Ավելի վաղ հայտարարվել էր, որ դատախազը նրա համար պահանջել է 23 տարվա ազատազրկում՝ Դոնբասում լրագրողների սպանության համար:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Սավչենկոյի փոխանակման համար բանակցություններ չեն ընթանում:
«Այդ հարցով բանակցություններ ոչ ընթացել են, ոչ էլ ընթանում են: Մինչև դատարանի որոշում կայացնելը նման բան չի կարող լինել ոչ տեսականորեն, ոչ էլ գործնականորեն»,-ասել է Զախարովան:
Այսօր իր վերջին խոսքում Սավչենկոն հայտարարել է, որ Ռուսաստանն ամեն դեպքում՝ ողջ թե մեռած կհանձնի Ուկրաինային: Նա նաև ասել է, որ շարունակելու է հացադուլը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան