Ավստրիան կոչ է անում երկարաժամկետ փակել «բալկանյան ուղին»
Ավստրիայի կառավարությունը կոչ է արել ԵՄ գործընկերներին երկարաժամկետ փակել «բալկանյան ուղին»: Անկախ նրանից, որ Եվրահանձնաժողովը ծրագրում է հնարավորինս շուտ վերադառնալ Շենգենյան համաձայնագրի նորմերին, Ավստրիան նախատեսում է հետագայում ևս վերահսկել իր սահմանները: Այս մասին Deutsche Welle պարբերականի հաղորդմամբ` հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Յոհաննա Միքլ-Լյայթները Բրյուսելում մարտի 10-ին ԵՄ իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ:
Ավստրիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ երկիրը իր սահմանները շարունակելու է արտակարգ ռեժիմով վերահսկել այնքան ժամանակ, քանի դեռ ԵՄ արտաքին սահմանների անվտանգությունը երաշխավորված չէ:
Նշենք, որ Եվրահանձնաժողովի առաջարկած «ճանապարհային ուղեցույցի» համաձայն` Գերմանիան և Ավստրիան արդեն մայիսին պետք է չեղարկեն իրենց սահմանների վրա հավելյալ վերահսկողությունը: Միքլ-Լյեյթների խոսքով` դա լավ նախագիծ է, սակայն Ավստրիան «չի պատրաստվում հույսը դնել դրա վրա», այլ շարունակելու է միջոցառումներ ձեռնարկել իր սահմանների անվտանգությունն ապահովելու համար:
Բացի միգրացիոն ճգնաժամի հետ կապված խնդիրներից ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները պետք է քննարկեն նաև ափամերձ անվտանգության համաեվրոպական ծառայության ստեղծման հարցը, ինչպես նաև Եվրահանձնաժողովի առաջարկած «ճանապարհային քարտեզը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները