Գալուստ Սահակյանը ԱԺ առաջիկա քառօրյային ևս չի մասնակցի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եկող երկուշաբթի մեկնարկող քառօրյային ևս չի մասնակցի: Թերթը հիշեցնում է, որ փետրվարի 17-ին Սահակյանը տեղափոխվել էր Մխիթար Հերացու անվան ՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոց: Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին արյան շրջանառության անցողիկ խանգարում: Մոտ մեկ շաբաթ բուժում ստանալուց հետո հիվանդանոցից դուրս գրվեց: ԱԺ հասարակության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը փետրվարի 25-ին ավարտված ԱԺ քառօրյայից հետո հայտարարեց, որ Սահակյանի առողջական վիճակը լավացել է, և բժիշկներն անգամ թույլատրել են աշխատանքի գնալ:
Սակայն նա մինչ օրս ԱԺ չի հաճախում (մի անգամ նրան ԱԺ այգում են տեսել և վերջ), ինչը ենթադրում է, որ առնվազն դեռ չի հասցրել ամբողջությամբ ապաքինվել:
Առաջիկա քառօրյային Սահակյանի մասնակցել-չմասնակցելու մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ հասարակության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը ասել է. «Մինչև ամսի 14-ը կիմանանք, կմասնակցի, թե ոչ, այդ օրը պարզ կլինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան