ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկումները կմեկնարկեն այս ամսվա վերջին. «Ժողովուրդ»
Հայաստանի իշխանությունները ծրագրում են ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկումները սկսել այս ամսվա վերջին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ առաջիկա քառօրյայից հետո նախագիծը նախ կքննարկվի մշտական հանձնաժողովներում, որից հետո մարտի 22-ին կամ 23-ին նախապատրաստվում են լսումներ կազմակերպել:
«Մեծ լսումներ են նախապատրաստվում , որպեսզի հնարավորինս կարողանանք հանրությանը մասնակից դարձնել այդ քննարկումներին և նաև շահագրգռված այն միջազգային կազմակերպություններին, որոնք կարող են իրենց խորհուրդներով օգտակար լինել: Իրականում մենք ունենք դեռ բավականին երկար ժամանակ և պետք է հնարավորինս կարողանանք այդ քննարկումների արդյունքում բոլոր արած առաջարկություններոը դնել քննարկման»,-ասել է Բաղդասարյանը:
Թերթը հիշեցնում է, որ խորհրդարանը պարտավոր է նոր ԸՕ-ի քննարկումներն ավարտել և փաստաթուղթն ընդունել մինչև մայիսի կեսերը, որպեսզի այն հունիսի 1-ից ուժի մեջ մտնի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան