Հուշարձանների ցուցակը՝ Պեպոյի բարաթ
Հին Երևանի «վերջին կտորը» պահպանելու պահանջով շաբաթներ առաջ մի խումբ մտավորականներ նախ ասուլիս էին հրավիրել, ապա նաև քաղաքացիական պահանջագրով դիմել Երևանի քաղաքապետարանին: Օրեր առաջ նրանք հանդիպել են Հայաստանի քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հետ: Հրավերը ստացել են հենց նախարարից:
«Ուրախ եմ, որ այդ հանդիպումը կայացավ: Այս ու այն կողմից տարբեր բաներ լսելով պատկերացումներ կազմելը այլ բան է, նախարարից լսելը՝ այլ բան: Մենք հասկացանք, որ Դոլմաման և դրան հարող տարածքը չի քանդվելու, վերանորոգվելու է: Դա արդեն ոչ թե ենթադրություն է, կամ մամուլի խոսնակը, Լևոն Իգիթյանն է ասում, այլ հենց նախարարն է ասում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց երգիչ Արթուր Իսպիրյանը, ով ներկա է եղել հանդիպմանը:
Արդյո՞ք հանդիպումը ցուցադրական դեմոկրատիա եք գնահատում, թե, իրոք, կանչել էր նախարարը լսելու նաև մտավորականների կարծիքը հարցին ի պատասխան Ա.Իսպիրյանն ասաց. «Հանդիպումը փափուկ բարձ չէր: Բավականին հարցեր շոշափեցինք, ստացանք պատասխաններ, որոնք բավարարում էին կամ չէին բավարարում: Բավականին հարցեր մնացին կիսատ: Հին Երևանի նկատմամբ ամեն ոտնձգության դեմ մենք աղմուկ ենք բարձրացնելու»:
Նա նաև նշեց, որ հանդիպման ներկաները 12-14 շենք են մատնանշել, որոնք պատմամշակութային արժեք են ներկայացնում ու գտնվում են անմխիթար վիճակում:
«Նախարարն ասաց, որ ուզում է այդ ցուցակը տեսնել, որպեսզի հետագայում աղմուկ չլինի, չդիպչեն այդ շենքերին»,- ասաց երգիչը:
Պատասխանելով հարցին, թե արդեն գոյություն ունի պետության կողմից հաստատված պատմամշակութային հուշարձանների ցուցակ, որում ընդգրկված շենքերից արդեն քանդվել են, նա ասաց. «Այո, այդ ցուցակը կա… Հիմա մեր պայքարն այնքան ուժեղ կլինի, որ այլևս չեն կարող քանդել, նույնիսկ գիշերով»:
Ա.Իսպիրյանը նաև տեղեկացրեց, որ վերջին հանդիպումը չէ, համագործակցությունը շարունակվելու է:
«Առաջարկեցինք ունենալ մի հանձնաժողով, որպեսզի գոնե իմանանք՝ ինչ է կատրվում»:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, սցենարիստ, ռեժիսոր Միքայել Պողոսյանը: Նրա կարծիքով, հանդիպումը ձևական բնույթ չէր կրում, քանի որ նախարարը գիտակցում էր, թե ում հետ գործ ունի:
«Չէր կարող լինել ցուցադրություն: Սուր հարցադրումներ արեցինք, որոշ հարցերի պատասխաններ ստացանք, ինչ որ չափով նույնիսկ բավարարված ենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է առաջարկին, որ ներկայացնել այն շենքերի ցուցակը, որոնք չեն ցանկանում քանդված տեսնել և պատասխանելով դիտարկմանը, թե պետության կողմից արդեն հաստատված ցուցակում ներառված շենքերից են քանդում, ՀՀ ժողովրդական արտիստն ասաց. «Արդեն քանդվել, գնացել են: Այս շարժումը պետք էր ժամանակին ավելի ակտիվ մասնակցություն ունենար: Բոլորիս բացթողումն է»:
Հարակից հրապարակումներ`
- Մշակույթի նախարարությունն իրեն մեղավոր չի զգում ու լիովին բավարարված է
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գարեգին Եղոյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստաբան Ռուբեն Արևշատյան
- «Մենք այստեղ ենք՝ ևս մեկ անգամ մեր սիրո բացատրությունն անենք մեր Երևանին»
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Արսեն Կարապետյան
- Արամի 30-ը «նորից կտաշեն»
- Քաղաքապետի տեղակալն Աֆրիկյանների շենքի և «Հին Երևան» նախագծի մասին (Տեսանյութ)
- «Փակ շուկա». Օրենքի հերթական ոտնահարումը. Կտրվի՞ կամ տրվե՞լ է ավարտական ակտ ապօրինի շինությանը
- Մշակույթի նախարարությունը` Թումանյանի կկվի դերում
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
- «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ. Panorama.am-ին պատասխանում է քաղաքապետարանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին