Իրանը չի դադարեցնի հրթիռային ծրագիրը
Իրանը ոչ մի դեպքում չի դադարեցնի բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագիրը: Այս մասին «Deutsche Welle»-ի փոխանցմամբ երեկ երեկոյան հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից բրիգադի գեներալ Ամիր-Ալի Հաջիզադեն` Իրանի պետական հեռուստաընկերության եթերից:
«Իրանի հրթիռային ծրագիրը չի դադարեցվելու ոչ մի դեպքում: Իրանի Iսլամական հեղափոխության պահապանների կորպուսը չի ընդունել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ: Մենք միշտ պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրը ցանկացած ագրեսորից:
Իրանը չի դառնա Եմեն, Իրաք կամ Սիրիա»,-ընդգծել է պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի հրամանատար Հաջիզադեն:
Նա նաև նշել է, որ Իրանական 2000 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներն ընդունակ են խոցել Իսրայելը, սակայն նաև հավելել է, թե «սիոնիստական ռեժիմը» այսպես թե այնպես կործանվելու է, իսկ Իրանի հիմնական հակառակորդը ԱՄՆ-ն է:
Ըստ ԶԼՄ-ների տարածած վարկածի՝ փորձարկվող իրանական հրթիռներից մեկի վրա գրություն է եղել, ըստ որի՝ «Իսրայելը պետք է վերանա պատմության էջերից», սակայն հիշյալ գրությունը ապացուցող որևէ լուսանկար չկա: