ՔԱԳՎ պետ. Հունվար-փետրվարին արձանագրվել է ուղևորահոսքի էական աճ
«Զվարթնոց» օդանավակայանում անցած հունվար-փետրվար ամիսներին արձանագրվել է ուղևորահոսքի էական աճ: Նման տվյալներ է հրապարակել Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:
«Այն կազմել է 254,6 հազար մարդ, մինչդեռ 2015 թվականի հունվար-փետրվարին այն կազմում էր 234,8 հազար մարդ: Ընդ որում, մեկնած և ժամանած ուղևորների համադրությունը անցած տարիների նույն ցուցանիշների համեմատ մի փոքր շահեկան է հօգուտ ժամանողների: Ի դեպ, գրեթե երկու անգամ աճել է նաև բեռների արտահանումը»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Արտյոմ Մովսիսյանը: