Մեկնարկում է շախմատի հավակնորդների մրցաշարը
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում այսօր մեկնարկում է շախմատի հավակնորդների մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:
Մրցաշարի բացման արարողությունը կկայանա մարտի 10-ին, իսկ առաջին տուրը՝ մարտի 11-ին: Գրոսմայստերների առաջին պարտիան կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 15:00-ին:
Լևոն Արոնյանի մրցակիցն առաջին տուրում Հոլանդիան ներկայացնող 21-ամյա Անիշ Գիրին է: Մյուս զույգերն են՝ Սերգեյ Կարյակին-Պետեր Սվիդլեր, Հիկարու Նակամուրա-Ֆաբիանու Կարուանա, Վիշի Անանդ-Վեսելին Տոպալով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հավակնորդների մրցաշարը բաղկացած է 14 տուրից, կունենա 4 հանգստյան օր և եզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողն իրավունք կստանա հանդիպել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղում: