«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները ուկրաինացի երգչուհու երգում քաղաքական ենթատեսքստ չեն գտել
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալայի «1944» երգի տեքստում որևէ քաղաքական ենթատեքստ չեն գտել: Ջամալան մրցույթում հանդես կգա հենց այդ երգով, որը Ղրիմի թաթարների արտաքսման մասին է: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը:
Եվրոպական հեռարձակողների միության հաղորդագրության համաձայն, երգի անվանումն ու տեքստը քաղաքական հայտարարություններ չեն պարունակում և չեն խախտում մրցույթի կանոնները:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ «1944» երգը կուսումնասիրվի Եվրոպայի հեռարձակողների միության կողմից՝ պարզելու, թե որքանով է այն համապատասխանում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կանոններին: Եթե որևէ երգ խախտում է մրցույթի կանոնները, կազմակերպիչների կողմից առաջարկվում է փոփոխություն մտցնել երգի մեջ:
«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Այս տարի «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):
Հայաստանը մրցույթում ներկայացնելու է Իվետա Մուկուչյանը «LoveWave» երգով:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինացի երգչուհու երգի տեքստը կստուգեն «Եվրատեսիլ»-ին համապատասխանության մասով
- Ուկրաինան «Եվրատեսիլ»-ում ներկայացնելու է Ջամալան` ղրիմի թաթարների մասին երգով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին