Վենետիկի ժողովրդավարական ընտրությունների խորհրդի նիստում այսօր քննարկման է դրվելու ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը. ՀԺ
Վենետիկի հանձնաժողովի մամուլի քարտուղար Փանոս Կավակիատոսը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում խոսելով քվեարկած ընտրողների ցուցակների հրապարակման հարցում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի տեսակետների հակասության վերաբերյալ, նշել է, որ հարցը քննարկվելու է այսօր կայանալիք ժողովրդավարական ընտրությունների խորհրդի նիստում:
«Ինչպես տեղեկացրել ենք դեռ անցյալ շաբաթ, սույն խորհրդի նիստի օրակարգում է նաև ՀՀ ԸՕ նախագիծը, իսկ հաջորդ շաբաթ ՀՀ են ժամանելու Վենետիկի հանձնաժողովի փորձագետները»,-գրել է թերթը:
«Ընտրական հարցերի բարենպաստ գործունեության կանոնագիրքը խորհուրդ չի տալիս հրապարակել ընտրություններում քվեարկած ընտրողների ցուցակները: Սակայն, հաշվի առնելով որոշ երկրների, այդ թվում՝ Հայաստանի փորձը, այս հարցը ներկայացվել է ժողովրդավարական ընտրությունների խորհրդին, - նշել է Փանոս Կակավիատոսը և ավելացրել,-Դե ֆակտո արտերկրում բնակվող ընտրողների հարցը և ընտրացուցակների անճշտությունը շատ կարևոր խնդիրներ են, որոնք գոյություն ունեն ոչ միայն ՀՀ-ում»:
Ըստ Կակավիատոսի, տարբեր մեխանիզմներ կարելի է կիրառել այդ խնդիրը լուծելու համար, իսկ թե խորհուրդն ինչ որոշում կկայացնի, կհայտնի հավելյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան