
Վահան Բաբայանը լքեց ԲՀԿ-ն
Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարել է, որ հեռանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
«Արդեն տևական ժամանակ է՝ շրջանառվում է իմ՝ կուսակցությունը լքելու մասին լուրը:
Երկար քննարկումներից հետո իսկապես ես որոշեցի դուրս գալ կուսակցությունից: Սա բացառապես իմ անձնական որոշումն է թելադրված իմ քաղաքական հայացքներով, կամքով և խղճով: Ես շարունակելու եմ իմ ողջ եռանդով և ներուժով ծառայել Հայաստանին և մեր ժողովրդին, իսկ ԲՀԿ-ին մաղթում եմ կանաչ ճանապարհ և հաջողություն», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Բաբայանը:
Նշենք նաև, որ ԲՀԿ-ն Վահան Բաբայանի կուսակցական 3-րդ հանգրվանն էր. 2001-06-ին նա մաս էր կազմում Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությանը, 2006-2007թթ. եղել է Հայաստանի երիտասարդական կուսակցության (ՀԵԿ) փոխնախագահ, 2007-2011թթ.` ՀԵԿ նախագահ:
2011թ. ընտրվել է ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ: