Նաիրի Հարությունյանը նշանակվեց ԿԳՆ աշխատակազմի ղեկավար
ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակվեց Նաիրի Հարությունյանը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի խոսքերով՝ Նաիրի Հարությունյանը գերատեսչություններում աշխատակազմի ղեկավար աշխատելու փորձ ունի, մինչ նշանակումը զբաղեցնում էր կրթության ու գիտության նախարարությունում աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Ն.Հարությունյանին՝ մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք:
Նշենք, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանի վաղաժամ մահից հետո Հարությունյանը նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարն էր:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են