Սարգսյանը և Պուտինը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ կարծիքներ կփոխանակեն. Պեսկով
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը այսօր կայանալիք հանդիպման ընթացքում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ կարծիքներ կփոխանակեն: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` հավելելով, որ այդպիսի անհանգիստ տարածաշրջանի հետ՝ ինչպիսին Թուրքիան է, հարևանությունը իրենց հարևան երկրների համար կայունություն չի ապահովում:
«Անկասկած, նման անհանգիստ տարածաշրջանի հետ հարևանությունը կայություն չի ավելացնում մեր հարևանների համար: Սակայն, իհարկե, նշենք, որ առավել թեժ թեմաների վերաբերյալ կարծիքների փոխանակումը տեղի կունենա ավելի ուշ», - ասել է Պեսկովը` պատասխանելով հարցին` որքանով է մեծացել հավանականությունը, որ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի և ռուս-թուրքական հարաբերությունների հետ կապված ղարաբաղյան հակամարտությունը կվերսկսվի:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և այցի շրջանակներում հանդիպում է ունենալու ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում