ԱԺ նախագահը շարունակում է համապատասխան բուժումներ ստանալ
Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արտասահամանում բուժում ստանալու կարիք չունի: Այդ մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
«ԱԺ նախագահը շարունակում է ստանալ համապատասխան բուժումները և շարունակում է աշխատել, որքան անհրաժեշտ է: Եթե հետագայում կարիք լինի բուժումը շարունակելու, այդ թվում արտասահմանում, ապա Գալուստ Սահակյանը կորոշի, թե որտեղ ստանալ բուժումը», -տեղեկացրել է նա:
Հիշենցնենք, որ փետրվարի 17-ին ԱԺ նախագահը տեղափոխվել էր հիվանդանոց արյան շրջանառության անցողիկ խանգարման հետ կապված խնդիրների պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա