Աբրահամ Մանուկյանը փորձել է սաբոտաժ կազմակերպել Նաիրա Զոհրաբյանի դեմ. ՉԻ
«Չորորրդ իշխանություն»-ն անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներսում առկա հակասություններին՝ գրելով. «ԲՀԿ-ում ներկուսակցական խմորումների նոր ալիք է սկսվել։ Կրկին լարվել են ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի և կուսակցության քաղխորհրդի համակարգող Աբրահամ Մանուկյանի հարաբերությունները»:
Թերթի տեղեկություններով՝ Աբրահամ Մանուկյանը, որ համակարգում է տարածքային կառույցների գործունեությունը և զբաղվում կուսակցության ֆինանսական հարցերով, փորձել է սաբոտաժ կազմակերպել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի դեմ, ավելին՝ փորձել է տարածքային կառույցների միջոցով Զոհրաբյանին անվստահություն հայտնելու գործընթաց կազմակերպել։
«Ըստ որոշ տեղեկությունների՝ իրավիճակը ԲՀԿ-ում թեժացել է այն բանից հետո, երբ Նաիրա Զոհրաբյանը փորձել է իր ձեռքը վերցնել կուսակցության ֆինանսական հարցերի կարգավորումը և հայտարարել, որ ապրիլի 1-ից ինքն է զբաղվելու տարածքային կառույցներին գումարներ տալու հարցով»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են