Հայաստանը կբանակցի գազի գնի արտոնյալ պայմանների շուրջ
«Մի կողմից աշխատանքային այց է, մյուս կողմից բնական է՝ ցանկացած նման հանդիպում միշտ որոշակի արդյունքների է բերում»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ և ՌԴ նախագահների՝ այսօր կայանալիք հանդիպմանը:
«Կարծում եմ, որ հանդիպման ընթացքում նախատեսվում է նաև գազի սակագնի հետ կապված քննարկում, որպեսզի պահպանվի ներկայիս գինը՝ 165 դոլարը, մինչև գնային բանակցությունները կավարտվեն:
Նշենք, որ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց, որ Ռուսաստանից մատակարարվող գազի գինը Հայաստանի համար մինչև այս տարվա մարտի 31-ը պահպանվելու է նախորդ տարվա՝ 165 ԱՄՆ դոլարի չափով:
Լրագրողները Շավարշ Քոչարյանին հիշեցրեցին, որ այդ գնից էլ ցածր գին ունենալու համար էր բանակցում հայկական կողմը, ինչի մասին հայտարարել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Շավարշ Քոչարյանն ասաց, որ դա արդեն ապագա բանակցությունների հարց է, իսկ տվյալ պարագայում խոսքը վերաբերում է կարճատև որոշմանը, որպեսզի 165 դոլար գինը պահպանվի և բանակցությունները ընթանան ավելի արտոնյալ պայմանների շուրջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին