Արվեստագետը ՝«ֆասադացավի» ու հին Երևանի փրկության մասին. «Առավոտ»
«Հին Երևան» նախագիծը ի սկզբանե մշակույթի մարդկանց ու մասնագիտական շրջանակների կողմից միանշանակ չի ընդունվում: Ոմանք չեն հավատում, որ խիստ ծախսատար այդ նախագիծը կյանքի կկոչվի, ոմանք էլ անիմաստ են համարում կորսված ու քանդած պատմության և մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով հին Երևանի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնումը:
«Առավոտ»-ի հետ զրույցում նկարիչ, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանն ասել է, որ թեև քաջածանոթ չէ «Հին Երևան» նախագծին , բայց սկզբունքորեն դեմ է շենքը քանդել, հետո ուրիշ տեղ տանել հավաքելուն:
«Իսկ ամենաշատը դեմ եմ ֆասադացավին, դրանցից հետո շենքից ոչինչ չի մնում: Նույնը հիմա Իսահակյանի գրադարանի պարագայում է՝ ո՞վ է հասկանալու դա ինչ է, ուղղակի ցույց ենք տալու, որ այսպես կարողանում ենք կառուցե՞լ: Նպատակը ո՞րն է»,- նեղսրտել է սրվեստագետը:
Նա մտահոգված է և այլ արվեստագետների հետ միասին ցանկանում է, որ գոնե Աբովյան-Պուշկին-Նալբանդյան անկյունը պահպանվի, այլապես զբոսաշրջիկներին ցույց տալու բան չենք ունենա: Ինչ վերաբերում է Հյուսիսային պողոտային, այն Զարուհի Մուրադյանը մեր ժամանակների սարսափ է համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան