Լոնդոնը կողմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը
Մեծ Բրիտանիան անհրաժեշտ չափորոշիչների պահպանման պարագայում աջակցում է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, սակայն ԵՄ-ի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմի դյուրացման համաձայնության շրջանակներում մտադիր չէ չեղարկել այդ երկրի քաղաքացիների համար վիզաները, այն պատճառով որ չի մտնում շենգենյան գոտու մեջ: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:
«Ներկայիս կառավարությունն ու նախկին կառավարություններն անհրաժեշտ չափորոշիչների համապատասխանության պայմանով աջակցել են Թուրքիայի (ԵՄ-ին) անդամակցությանը»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը։
Դրա հետ մեկտեղ Մեծ Բիտանիայի` Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինկտոնը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը չի մասնակցում ԵՄ-ի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմի դյուրացման գործընթացին, քանի որ դուրս է շենգենյան գոտուց: Նախարարի խոսքով` Թուրքիայի այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կունենան այցելել Մեծ Բրիտանիա, նախկինի պես ստիպված կլինեն վիզաներ ստանալ:
Նշենք, որ Թուրքիայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագիր է ստորագրվել 1963 թ.։ Դաշինքին անդամակցության հայտն Անկարան ներկայացրել է 1987 թ., սակայն բանակցությունները սկսվել են միայն 2005 թ. և բազմիցս դադարեցվել են տարաձայնությունների պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան