Սավչենկոն կատարել է Ուկրաինայի նախագահի խնդրանքը
Ռուսական դատարանի առջև կանգնած ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն դադարեցրել է չոր հացադուլը՝ այդպիսով կատարելով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խնդրանքը, տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:
Սավչենկոյի քայլի մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է նրա փաստաբան Նիկոլայ Պոլոզովը:
«Սավչենկոյի որոշման վրա ազդել է Պորոշենկոյի խնդրանքը ու նաև նրանց, ովքեր աջակցել են իրեն», -գրել է փաստաբանը:
Մյուս փաստաբան Մարկ Ֆեյգինը հրապարակել է Պորոշենկոյի նամակը՝ ուղղված Սավչենկոյին, որտեղ երկրի նախագահը Սավչենկոյին վստահեցրել է, որ մտածում են նրա մասին և փորձում ամեն ինչ անել, որպեսզի «ճշմարտությունը հաղթի»:
Սավչենկոն հացադուլ էր հայտարարել այն բանից հետո, երբ դատարանը հետաձգեց նրա վերջին խոսքի հնարավորությունը՝ այն նշանակելով մարտի 9-ին: Ուկրաինուհին մեղադրվում է Լուգանսկում ռուսական հեռուստաընկերության աշխատակիցներ Իգոր Կոռնելյուկի և Անտոն Վոլոշինի մահվան մեջ:
Ըստ մեղադրանքի, նա գնդակոծության պատասխանատուն է եղել, ինչի հետևանքով մահացել են լրագրողները: Իսկ պաշտպանությունն էլ վստահեցնում է, որ գնդակոծության սկզբում Սավչենկոն արդեն գերության մեջ է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին