Տնտեսություն 19:03 10/03/2016 Հայաստան

ՏՏ նորաստեղծ ընկերությունների համար ստեղծվում է Սիլիկոնյան հովտում ներկայանալու և սեփական բիզնեսը խթանելու նոր հնարավորություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ), Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Համաշխարհային բանկը, համագործակցելով Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն (CEED) հիմնադրամի հետ, կազմակերպում են   Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագիր՝ Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի շրջանակում:

Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են ՁԻՀ-ից, աքսելերացիոն ծրագրին կարող են մասնակցել ՏՏ ոլորտի նորաստեղծ և նոր լուծումներ առաջարկող ընկերությունները: Ծրագիրը ներառում է սեմինարներ, մենթորություն, ինչպես նաև Հայաստանում ու ԱՄՆ-ում գործարար կապեր հաստատելու հնարավորություն:

Հայաստանյան փուլն անցած ընկերություններից կընտրվեն 5-ը, ովքեր կմասնակցեն 2016 թվականի հունիսին Սիլիկոնյան հովտում կայանալիք Հայաստանի ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին նվիրված համաժողովին՝ հնարավոր ներդրողների, գործընկերների, հաճախորդների և աքսելերա¬տորների հետ կապեր հաստատելու նպատակով:  Մասնակիցները հնարավորություն կունենան աշխատելու նաև CEED-ի համաշխարհային ցանցի անդամ հանդիսացող գործարարների և ներդրողների հետ:

Ծրագրում ներառված են մի շարք թեմաներ, այդ թվում՝

• Ապրանքատեսակի համապատասխանությունը շուկային
• Հաճախորդների հետ հարաբերությունների կազմակերպում
• Լուծումների/ապրանքատեսակի  դիրքավորում
• Ընկերության աճի և զարգացման հեռանկարներ

Հաջողակ ձեռներեցները և փորձագետները կուղղորդեն մասնակիցներին բիզնես մոդելի առաջխաղացման, շուկայում ներկայանալու ռազմավարության մշակման, արտասահմանյան ներդրողների և հաճախորդների հետ աշխատելու հմտությունների ձեռքբերման, ինչպես նաև հետագա քայլերի պլանավորման հարցերում:

Տեղերը սահմանափակ են։ Դիմումի վերջնաժամկետն է մարտի 15-ը: Նախապատվությունը կտրվի մշակված լուծումներ ունեցող ընկերություններին:

Ծրագիրը մեկնարկելու է մարտին և կավարտվի մայիսին, իսկ հաջորդիվ աշխատանքները կիրականացվեն ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում: Ծրագրի աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը: Թարգմա¬նություն նախատեսված չէ, ուստի երկու լեզուների իմացությունը պար¬տադիր է ծրագրից լիարժեք օգտվելու համար:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}