ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաներ ներմուծելու պարագայում ԱԱՀ-ը կհանվի
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Գարեգին Նուշիկյանի և Վարդան Այվազյանի օրենսդրական նախաձեռնությունը:
Պատգամավորներն առաջարկում են փոփոխություն կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում, որի համաձայն՝ ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաներ ներմուծելու պարագայում ԱԱՀ-ը կհանվի:
ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ նման նախագիծ արդեն մշակվել է Կառավարության կողմից, որը համարվել է հրատապ, հետևաբար, պատգամավորների նախագծին իրենք աջակցում են:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, թե պետք է նախագծերը համատեղել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին