«Ամերիկացիներն հանուն Արցախի» կազմակերպությունը ողջունում է ԼՂՀ անկախությունը ճանաչած Ջորգիա նահանգի բանաձևը
«Ամերիկացիներն հանուն Արցախի» կազմակերպությունը ողջունում է ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի մարտի 2-ին ընդունած թիվ 1580 բանաձևը, որով արձանագրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումն ու ժողովրդական նվաճումները։ Այս մասին ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
«Միանում ենք Ջորջիա նահանգի և Ամերիկայի ողջ հայ համայնքին, ողջունելու Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ճանաչող բանաձևը», - հայտարարել է կազմակերպության գործադիր տնօրեն Նոյել Թոմփսոնը, ընդգծելով, որ բանաձևի ընդունումը խորհրդանշում է «ժողովրդավարության հաղթանականն ընդդեմ բռնատիրության»։
Հաղորդագրության համաձայն, ներկայացուցիչներ Փեթ Գարդների և Դեմետրիուս Դուգլասի նախաձեռնած բանաձևը «խրախուսում է միջազգային հանրությանը ամապատասխան ճանաչում տալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` որպես ազատ, անկախ և ինքնիշխան ժողովրդավարության»։
«Ամերիկացիներն հանուն Արցախի» կազմակերպության անունից կցանկանայի երախտագիտություն հայտնել Արցախի անկախությունը ճանաչելու ձեր առաջնորդության համար, ինչն համապատասխանում է ազատության և ժողովրդավարության համամարդկային արժեքներին ու ոգուն որոնց վրա խարսխված են ամերիկյան ժողովրդի հիմնասյուները», - ասված է ներկայացուցչներ Փեթ Գարդներին և Դեմետրիուս Դուգլասին ուղղված նամակում։
Հաղորդագրության մեջ նշվում է, թե Ջորջիան Արցախի անկախությունը ճանաչած վեցերորդ նահանգն է, Կալիֆորնիայից, Մասաչուսեթսից, Ռոդ Այլենդից, Մայնից և Լուիզիանայից հետո։