Էլդար Ռյազանովի ծննդավայրում կբացվի ռեժիսորի թանգարանը
Էլդար Ռյազանովի ծննդավայրում՝ Սամարայում, կբացվի ռեժիսորի թանգարանը: Այն կգործի այն տանը, որտեղ ապրել է ռեժիսորը: Այս մասին հայտնել են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Նախատեսվում է, որ թանգարանը կտեղակայվի Ֆրունզեի փողոցի համար 120 տանը: Հենց այս բնակարանում է տեղավորվել Ռյազանովների ընտանիքը, որտեղ ապագա ռեժիսորը անցկացրել է իր կյանքի առաջին ամիսը: Հետո ընտանիքն այստեղ վերադարձել է 1941 թ-ի օգոստոսին և ապրել մեկ տարի ռազմական էվակուացիայի ժամանակ»,- ասել են մամուլի ծառայությունից:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում