Կարևորը հասկանալն է, թե կուռուպցիոն ռիսկերի պատճառները որտեղից են. Լ. Մկրտչյան
«Կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը պետք է բոլոր վարչություններում դարձնել սեփականություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ նշելով, որ նախարարությունում ստեղծված է հակակոռուպցիոն հանձնաժողով, որի առաջին նիստը նախատեսվում է գումարել մարտի 12-ին:
Նախարարի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարում կարևորը հիմնախնդրի պատճառը հանելն է. «Մեկ-երկու ուսուցիչ պատժվելով, կամ մեկ-երկու տնօրեն հեռացելով հիմնախնդիրը չի լուծվի: Կարևորը հասկանալն է, թե կուռուպցիոն ռիսկերի պատճառները որտեղից են գալիս, այնուհետև դրանց հարթեցման ուղղությամբ գործնական ծրագրեր մշակել»:
Նախարարն օրինակ բերեց, որ եվրոպական բուհական համակարգում հավատարմագրումը սկսում է ինքնագնահատումից, եթե ինքնգնահատման մեջ հակակոռուպցիոն ռիսկերը ներառված չեն, կամ դրա դեմ համալսարանը չի նախանշում իր գործիքները, վերևից ոչինչ հնարավոր չէ անել:
«Նախ մենք պետք է համալսարանի ինքնագնահատման համակարգում այս գործիքները ներառենք և տեսնենք, թե տվյալ բուհի համար դա ձևական է, թե գիտակցում է որն է դրա հաղթահարումը»,-հավելեց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան