Կարևոր է, որ ներառական կրթության գաղափարախոսությունն ընդունելի լինի հասարակության կողմից. նախարար
«Մենք հանրակրթության մեջ շատ մեծ խնդիրներ ունենք, և դրանց ամբողջությունը ենթադրում է, որ չենք կարող բարդություն չունենալ ներառական կրթության մեջ»,-լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով ներառական կրթության հարցին:
Նա նշեց, որ իր համար միշտ կարևոր է եղել, որ ներառական կրթության գաղափարախոսությունն ընդունելի լինի հասարակության կողմից և այս իմաստով դրական տեղաշարժեր կան:
«Շատ դպրոցներ, ծնողներ, որոնք սվիններով էին ընդունում գաղափարը, փոխվել են, սակայն մտավախություն կա, որ եթե անցնեն համատարած ներառականությանը, հնարավոր է մարդկանց մոտ առաջանա բացասական վերաբերմունք:
«Ի վերջո՝ խոսքը գնում է մեր աշակերտության 0,5 տոկոսի մասին: Այստեղ շատ նուրբ, հանգիստ պետք է աշխատել, համաաչափությունը պահել»,-ավելացրեց Լևոն Մկրտչյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կարևորը հասկանալն է, թե կուռուպցիոն ռիսկերի պատճառները որտեղից են. Լ. Մկրտչյան
- Բուհերի ապաքաղաքականացման հարցը պետք է լուծել օրենքով. Կրթության նախարար
- Կրթության նախարարությունը պետք է կրթության համակարգի պահակը լինի. Լևոն Մկրտչյան