ՀՀ-ՌԴ մշակութային կապերը հատուկ հարթության վրա են. Հ.Պողոսյան
«Քաղաքական, դիվանագիտական, տնտեսական համագործակացության ֆոնին, որը գոյություն ունի Հայաստանի և Ռուսաստանի միջև, շատ կարևոր դեր է խաղում նաև մշակութային համագործակցությունը: Մեր մշակութային կապերը գտնվում են հատուկ հարթություն վրա: Մենք այսօր կարող ենք հպարտությամբ ասել, որ մշակույթին հատուկ դեր է հատկացված»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նախօրեին Մոսկվայում` Ռուսաստանի պատմության պետական թանգարանում, «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով քաղաքակրթական ցուցահանդեսի բացման ժամանակ ասել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նշենք, որ ցուցահանդեսում ներկայացված է Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարաններից և Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանից» ավելի քան 160 ցուցանմուշ: Ցուցահանդեսում ներկայացված է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը վաղնջական ժամանակներից մինչև 19-րդ դարի վերջ: Ցուցադրության հայեցակարգին համապատասխան հրատարակվել է նաև ցուցահանդեսի պատկերագիրքը, որտեղ ներկայացված է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը, իսկ առանձին բաժնով` Հայոց ցեղասպանության թեման:
Իր հերթին ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ Ուրարտուն, որին վերաբերող արտեֆակտեր են ներկայացված ցուցահանդեսում, հայտնի է գրեթե բոլոր ռուսներին՝ պատմության դասագրքից: Նրա խոսքով, Հայաստանի և ՌԴ պատմությունը վկայում է ազգերի միջև յուրահատուկ ջերմ հարաբերությունների մասին:
Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 13-ը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում