Մագնուս Կառլսենը ենթադրում է, որ Արոնյանը կարող է հաղթել հավակնորդների մրցաշարում
VG հեռուստաընկերության համար կատարած մեկնաբանությունում աշխարհի շախմատի չեմպիոն Մագնուս Կառլսենը բացատրել է, թե ով կարող է հաղթել Մոսկվայում մեկնարկած հավակնորդների մրցաշարում:
«Նակամուրա՞ն: Ոչ, չեմ կարծում: Ենթադրում եմ, որ հաղթողը կլինի Կարուանա, Արոնյան, Կարյակին եռյակից որևէ մեկը,- ասել է Կառլսենը:- Իհարկե, սա միայն ենթադրություն է, սակայն եթե գումար դնեի, ապա միայն՝ նրանցից մեկի վրա»:
Նորվեգացու խոսքերով՝ տարօրինակ կլինի, եթե ինքը թագի համար մրցախաղում երրորդ անգամ հանդիպի Անանդի հետ: Նրան կզարմացնի նաև Տոպալովի կամ Սվիդլերի հաղթանակը: Իսկ ահա Արոնյանին Մագնուսը չի դասում տարեց շախմատիստների շարքին:
«Չնայած տարիքային որոշակի տարբերությանը, ես Լևոնին իմ սերնդի շախմատիստ եմ համարում, քանզի գրեթե միասին ենք սկսել խաղալ խոշոր մրցաշարերում: Ինձ համար Արոնյանն ավելի շատ է իմ սերնդի ներկայացուցիչը, քան Կարուանան»,- նշել է Կառլսենը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում