Իշխան Զաքարյանը կտրականապես դեմ է Քուվեյթ տեղափոխվելուն. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ իշխանության ամենավերին օղակներում քննարկվում է Վերաքննիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին Քուվեյթում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը։
Նույն աղբյուրները հայտնում են, որ Զաքարյանը կտրականապես դեմ է Քուվեյթ տեղափոխվելուն և մասնավոր քննարկումների ժամանակ ասել է, որ դիմում կգրի ու կմնա Հայաստանում։
Թերթին հայտնի է դարձել, որ հիմա էլ քննարկվում է Օդեսայում ՀՀ հյուպատոս Գեորգի Մուրադյանին Քուվեյթում ՀՀ դեսպան նշանակելու հարցը։ Վերջինս, ի դեպ վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմի ներկայացուցիչ է համարվում և հասցրել է հյուպատոս աշխատելու շրջանում մի քանի սկանդալային պատմությունների մեջ է ընկել։ Իսկ Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը ամենայն հավանականությամբ դեսպան կնշանակվի Հունաստանում։ Այս պահին կարծես թե միանշանակ է, որ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում նշանակվելու է Վաչե Գաբրիելյանը։ ՎՊ-ն, սակայն, կկոչվի Հաշվեքննիչ պալատ և կունենա բոլորովին այլ ֆունկցիաներ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան