ՀՀԿ-ն «թևերի» է բաժանվել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Նոր օրենսգրքով նախատեսված էլեկտրոնային քվեարկությունը նոր թևերի է բաժանել ՀՀԿ-ին: Խոսքն արևմտամետների և ռուսամետների թևերի մասին է: Բանն այն է, որ ԱՄՆ դեսպանին հանդիպող (իհարկե, Սերժ Սարգսյանի թույլտվությամբ) Գագիկ Մինասյան-Սամվել Նիկոյան զույգն անվերջ գովաբանում է արևմտյան փողերով գնվելիք էլեկտրոնային սարքերի և քվեարկության հմայքները, իսկ, ահա, ՀՀԿ պահպանողական, «քյարթ» թևն ընդդիմանում է: Բանն այն է, որ էլեկտրոնային քվեարկության սարքերի նկատմամբ «դոստուպ» կունենա, բանալի-«կոդին» կտիրապետի ոչ միայն հայկական կողմը, այլև միջազգային կազմակերպությունները, ինչն ամենևին չի բխում ՀՀԿ սրտից և շահերից, պնդում են վերջիններս: Ու քանի դեռ Սերժ Սարգսյանն այդ առնչությամբ չի ասել իր տղամարդկային-որոշիչ խոսքը, կողմերն ու թևերը վիճում են խիստ անխնա»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան