Դավիթ Հարությունյանն ընդունելի է համարում Լևոն Զուրաբյանի առաջարկը
«Սա իրականում իմիտացիա է իբր թե քննարկման, դուք բերել եք այնպիսի մի Ընտրական օրենսգիրք, որն ավելի վատն է, քան գործող Ընտրական օրենսգիրքը: Դուք բերել եք մի այնպիսի օրենսգիրք, որ մենք պայքարենք զիջված դիրքերի համար, մոռանանք մեր առանցքային պնդումների մասին», -այսօր Ընտրական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա պնդմամբ, նման գործելաոճը «խարդախություն է, խորամանկություն է»:
Ընդդիմադիր պատգամավորը Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը ներկայացնող հեղինակներից Դավիթ Հարությունյանին առաջարկեց ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահությունը վերականգնելու համար ստեղծել հանձնաժողով
«Այդ մարմինը կազմված կլինի իշխանության 4 ներկայացուցիչներից, 4 ընդդմադիր խմբակցություններից և քաղաքացիական հասարակության 4 ներկայացուցիչներից: Եկեք ստեղծենք այդ մարմինը, որտեղ կքննարկենք այն հիմնական սկզբունքները, որոնք կհանեն բոլորի մտահոգությունները ընտրական գործընթացի անօրինականության մասին», -դիմելով Հարությունյանին, առաջարկը ներկայացրեց Զուրաբյանը:
Ի պատասխան Դավիթ Հարությունյանն ասաց, որ Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը՝ տարբեր օրենքներում կատարվելիք փոփոխություններով, ստեղծելու համար աշխատանքային խումբն ունեցել է 13 օր և դրա համար պահանջվել է «գերլարված աշխատանք»: Պաշտոնյան ասաց, որ ցանկացած առաջարկություն օրինագծի հեղինակների համար ընդունելի է:
Զուրաբյանը հստակեցրեց, թե հնարավոր չէ՞ քննարկման ձևաչափ ստեղծել իր առաջարկած տարբերակով, Հարությունյանն ի պատասխան արձագանքեց, որ «ցանկացած ձևաչափ ընդունելի է»:
«Երկկողմ, բազմակողմ ցանկացած ֆորմատ, որտեղ կլինի բովանդակային քննարկում, ընդունելի է, մենք դրան պատրաստ ենք, միայն թե ներկայացրեք առաջարկություններ: Ուզում եք չորս, ուզում եք 100+4, էական չէ, մեզ համար ընդունելի է», -հայտարարեց Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները պաշտոնապես չեն հրապարակվի
- Չադրայով ման եկող չկա, հրապարակեք ցուցակները. Արմեն Մարտիրոսյան
- Ընտրատեղամասում դիտորդների ու լրագրողների թիվը սահմանափակելը արհեստական է. Դավիթ Հարությունյան
- Դավիթ Հարությունյանը՝ ԸՕ նախագծով առաջարկվող էլեկտրոնային համակարգի մասին
- Յուրաքանչյուր կուսակցության համար նախատեսված կլինի առանձին գույնով քվեաթերթիկ
- Կուսակցությունը ԱԺ ընտրություններում կհամարվի ընտրված, եթե ստանա 53 մանդատ. Արփինե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան