Արաբկիրի նորանշանակ թաղապետը հերքում է, որ գումարի դիմաց է ՀՅԴ-ն իրեն պաշտոն տվել. «Ժամանակ»
Երեկ Արաբկիր վարչական շրջանին ներկայացվեց նոր ղեկավարը՝ «Լիդեր» մականունով Հովհաննես Վարդանյանը, որին այդ պաշտոնը տրվել է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության շրջանակում:
Վարդանյանից «Ժամանակ»-ը հետաքրքրվել է՝ չնայած Ձեզ դաշնակ Հովո են ասում, դաշնակցական չեք, ուստի հավաստի՞ են տեղեկությունները, որ ՀՅԴ-ին որոշակի գումար եք տվել այս պաշտոնի համար:
«Անհեթեթություն է, նման բան չկա, չի կարող լինել»,- հավաստել է նա:
Թերթը նշում է, որ նախկին ՀՀԿ-ական թաղապետ Հրայր Անտոնյանը, ով քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընկերն է, երեկ նշանակվեց քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան